Ափսոս էր երեխան | վերլուծություն

Վանո Սիրադեղյանի «Ափսոս էր երեխան» ստեղծագործությունն ընթերցելիս ամեն նախադասությունը պետք է վերլուծել, որպեսզի հասկանաս, թե ինչպես են իրար հետ կապված և ինչ միտք ունեն:

Ստեղծագործության ամեն հատվածի մասին կարելի է հատ առ հառ խոսել, քանի որ այդ հատվածներից յուրաքանչյուրը կյանքի մասին մի գաղտնաբառ է արտահայտում: Ընթերցելուց հետո կհասկանաք, որ հեղինակը երեխային խղճում է, որովհետև երեխան սովորում է մեծերից, իսկ մեծերը հաճախ չեն սովորում իրենց սխալից, և այն փաստը, որ նրանք էլ իրենցից մեծերից են սովորել, արդեն երեխայի կյանքն ավելի է բարդացնում: Ես այդպես չեմ կարծում, սակայն հեղինակը գրում է այն, ինչ ինքն է կարծում: Ստեղծագործության վերջում նա գրում է, որ մարդիկ երբեք չեն նկատում կյանքի ավարտը: Նա ասում է «կյանքը այնպիսի գին է, որի դիմաց բնությունը չէր կարող հատուցել նենգությամբ։ Անցումը դեպի անէություն, ամենաքիչը, պիտի լինի չգիտակցված, ինչպես չի գիտակցվել ծնունդը»: Վերջին պահը գիտակցելու համար պետք է նաև գիտակցել նախավերջինը, և ապրած կյանքի համար դա ոչինչ է: Դադարը չեն զգում, այլ զգում են այն, ինչ պատահում է դադարից հետո: Մահից և կորուստից հետո էլ մարդիկ սկսում են լիովին գիտակցել այն, ինչ կար դրանից առաջ:

Оставьте комментарий