Դետեկտիվ գրականության առանձնահատկությունները: Ագաթա Քրիստի | հետազոտական աշխատանք

Մխիթար Սեբաստացի   կրթահամալիր

Հետազոտական աշխատանք 

Թեմա՝ «Դետեկտիվ գրականության առանձնահատկությունները։ Ագաթա Քրիստի»

Սովորող ՝ Ռուզաննա Բաբաջանյան 

Դասարան՝ 10.1 դասարան 

Ղեկավար՝ Մարիետ Սիմոնյան 

Խորհրդատու մասնագետ՝ 

                                                                                                     Երևան — 2023

1. Ներածություն

2.Ագաթա Քրիստիի կենսագրությունը

3.Ագաթա Քրիստիի անհետացում

4.Էրքյուլ Պուարո. Ո՞վ է Էրքյուլ Պուարոն։

5.

6. Եզրակացություն

7. Օգտագործված գրականություն

Ներածություն

Դետեկտիվը գրականության և կինեմատոգրաֆիայի ժանր է։ Այս ժանրի ստեղծագործություններում նկարագրվում է առեղծվածային իրադարձությունների բացահայտման ընթացքը, որի արդյունքում պարզ են դառնում իրադարձության բոլոր հանգամանքները։ Սովորաբար նմանատիպ սյուժեի զարգացման հիմք է հանդիսանում մի որևէ հանցագործություն, և դետեկտիվը նկարագրում է մեղավորների բացահայտման ընթացքը։ Այս ժանրի ստեղծագործություններում կոնֆլիկտը ստեղծվում է արդարության և անարդարության միջև և ավարտվում է արդարության հաղթանակով։

Դետեկտիվի՝ որպես ժանրի, հիմնական առանձնահատկությունը ստեղծագործության մեջ որևէ առեղծվածային միջադեպի առկայությունն է, որի հանգամանքներն անհայտ են և պետք է բացահայտվեն։ Ամենից հաճախ նկարագրվող միջադեպը հանցագործությունն է, թեև կան դետեկտիվներ, որոնցում հետաքննվում են դեպքեր, որոնք չեն համարվում հանցավոր։ Օրինակ «Նոթեր Շերլոկ Հոմսի մասին» գրքում, որն անշուշտ հանդիսանում է դետեկտիվ ժանրի ստեղծագործություն, սակայն 18 պատմվածքներից 5-ում հանցագործություն չկա։

Դետեկտիվի կարևոր առանձնահատկությունն այն է, որ մինչև հետաքննության ավարտը միջադեպի իրական հանգամանքները չեն հաղորդվում ընթերցողին, համենայն դեպս՝ ամբողջությամբ։ Փոխարենը, ընթերցողը հեղինակի ուղորդմամբ անցնում է ընթացիկ հետաքննության վրայով՝ հնարավորություն ստանալով դրա ամեն մի փուլում անել սեփական եզրակացություններն ու գնահատել հայտնի փաստերը։ Եթե ստեղծագործությունում հենց սկզբից էլ նկարագրվում է միջադեպի բոլոր հանգամանքները, կամ միջադեպը անսովոր, խորհրդավոր ոչինչ չի պարունակում, ապա այն վերագրվում է ոչ թե դետեկտիվ, այլ դրա հարակից ժանրերին՝ մարտավեպ, ոստիկանական վեպ և այլն։

Դասական դետեկտիվ ստեղծագործության կարևոր առանձնահատկությունը փաստերի ամբողջությունն է։ Առեղծվածի լուծումը չի կարող հիմնվել այն տեղեկատվության վրա, որը չի ներկայացվել ընթերցողին հետաքննությունը նկարագրելիս։ Հետաքննությունն ավարտվելիս ընթերցողը պետք է բավականաչափ տեղեկություն ունենա, որպեսզի դրա հիման վրա ինքնուրույն լուծում գտնի։ Կարող են թաքցվել միայն որոշ աննշան մանրամասներ, որոնք չեն ազդում առեղծվածի հնարավոր բացահայտման վրա։ Հետաքննության ավարտին բոլոր հանելուկները պետք է լինեն լուծված, իսկ հարցերը՝ պատասխանված։

Առաջին դետեկտիվ գրողը համարվում է Եդգար Պոն, իր «Սպանություն Մորգ փողոցում» վեպով։ Դետեկտիվը հայտնի է դարձել 1860-աններին իսկ մարդիկ սկսել են շատ կարդալ ժանրը 1930-ականներից։ Այդ ժաանակ գրում էր Ագաթա Քրիստին։

Դետեկտիվի տեսակներ

Կան դետեկտիվ ժանրի մի քանի տեսակներ.

Փակ դետեկտիվ (դասական կամ ինտելեկտուալ դետեկտիվ)

Հոգեբանական դետեկտիվ 

Պատմական դետեկտիվ

Քաղաքական դետեկտիվ

Լրտեսական դետեկտիվ

 Փակ դետեկտիվ (դասական կամ ինտելեկտուալ դետեկտիվ)

Ենթաժանր սովորաբար առավել սերտորեն համապատասխանում է դասական դետեկտիվ պատմության կանոններին: Սյուժեն հիմնված է հանցագործության հետաքննության վրա, որը կատարվել է մի վայրում, որտեղ, ինչ-ինչ պատճառներով, կողմնակի անձը չէր կարող թափանցել, և որը այնտեղ գտնվողներից ոչ ոք չէր կարող լքել (կղզի, լեռնային գյուղ, միակ կամուրջը, որտեղ փլուզվել է և այլն): ), ուստի հանցագործությունը կարող էր կատարվել միայն ներկա գտնվողի կողմից։ Հետաքննությունը վարում է հանցագործության վայրում գտնվողներից մեկը՝ այլ հերոսների օգնությամբ։

Դետեկտիվի այս տեսակը տարբերվում է նրանով, որ սյուժեն հիմնականում վերացնում է անհայտ հանցագործին փնտրելու անհրաժեշտությունը: Կան կասկածյալներ, իսկ հետախույզի գործը իրադարձությունների մասնակիցների մասին հնարավորինս շատ տեղեկություններ ստանալն է, որոնց հիման վրա հնարավոր կլինի բացահայտել հանցագործին։ Լրացուցիչ հոգեբանական սթրես է առաջացնում այն, որ հանցագործը պետք է լինի հայտնի, մոտակա մարդկանցից մեկը, որոնցից ոչ մեկը, սովորաբար, հանցագործի տեսք չունի։ Երբեմն փակ դետեկտիվում տեղի է ունենում հանցագործությունների մի ամբողջ շարք (սովորաբար սպանություններ), որոնց արդյունքում կասկածյալների թիվը անընդհատ նվազում է։

Հոգեբանական դետեկտիվ

Այս տեսակի դետեկտիվը կարող է որոշակիորեն շեղվել դասական կանոններից՝ կարծրատիպային վարքագծի պահանջի և հերոսների բնորոշ հոգեբանության առումով, և այն հանդիսանում է ժանրի հատում հոգեբանական վեպի հետ։ Սովորաբար անձնական դրդապատճառներով (նախանձ, վրեժխնդրություն) կատարված հանցագործությունը հետաքննվում է, և հետաքննության հիմնական տարրը կասկածյալների անձնային հատկանիշների, նրանց կապվածությունների, ցավի կետերի, համոզմունքների, նախապաշարմունքների ուսումնասիրությունն է, անցյալի պարզաբանումը։ Գործում է ֆրանսիական «հոգեբանական դետեկտիվ»-ի դպրոց։

Պատմական դետեկտիվ

Պատմական դետեկտիվը դետեկտիվի ենթաժանր է գրականության կամ կինոյի մեջ, որի իրադարձությունները ծավալվում են անցյալում։ Ըստ էության սա պատմական վեպ է՝ դետեկտիվ սյուժետային գծով։

Ժամանակակից հեղինակի կողմից պատմական իրողությունների մեջ տեղադրված դետեկտիվ պատմությունը կոչվում է «ռետրո-դետեկտիվ»։ 

Լրտեսական դետեկտիվ 

Այն հիմնված է հետախույզների, լրտեսների և դիվերսանտների գործունեության մասին պատմվածքի վրա ինչպես պատերազմական, այնպես էլ խաղաղ ժամանակ «անտեսանելի ճակատում»: Ոճական սահմանների առումով այն շատ մոտ է քաղաքական ու դավադիր հետախույզներին, որոնք հաճախ համադրվում են նույն ստեղծագործության մեջ։ Հետախույզի և քաղաքական հետախույզի հիմնական տարբերությունն այն է, որ քաղաքական հետախույզում ամենակարևոր դիրքը զբաղեցնում է քննվող գործի քաղաքական հիմքը և հակառակորդ հակամարտությունները, մինչդեռ լրտեսության մեջ ուշադրությունը կենտրոնացված է հետախուզական աշխատանքի վրա (հետախուզություն, դիվերսիա): և այլն): Դավադրության հետախույզը կարելի է համարել ինչպես լրտեսության, այնպես էլ քաղաքական դետեկտիվ:

Քաղաքական դետեկտիվ

Դասական դետեկտիվից բավականին հեռու ժանրերից մեկը։ Դրա առաջացման աղբյուրը ավանդաբար համարվում է հետախույզ: Հիմնական ինտրիգը կառուցված է քաղաքական իրադարձությունների և տարբեր քաղաքական կամ գործարար գործիչների ու ուժերի միջև մրցակցության շուրջ։ Հաճախ է պատահում նաև, որ հերոսն ինքը հեռու է քաղաքականությունից, սակայն գործը քննելիս պատահաբար պատահում է «իշխանության» կողմից հետաքննության խոչընդոտի կամ բացահայտում ինչ-որ դավադրություն։ Քաղաքական դետեկտիվի տարբերակիչ առանձնահատկությունն ամբողջովին դրական կերպարների հնարավոր բացակայությունն է, բացառությամբ գլխավորի։ Այս ժանրը հազվադեպ է հանդիպում մաքուր տեսքով, սակայն այն կարող է լինել ստեղծագործության անբաժանելի մասը:

Այս բոլոր դետեկտիվի տեսակներով գրել է Ագաթա Քրիստին։ «Փակ դետեկտիվ» տեասակով գրել է «Սպանություն Արեւելյան ճեպընթացում» վեպը և գրեթե բոլոր մյուս պատմվացքները։ «Հոգեբանական դետեկտիվ»-ով գրել է միայն «Ռոջեր Էքրոյդի սպանությունը»։ «Պատմական դետեկտիվ»-ով գրել է «Մահը գալիս է վերջում», «Հինգ փոքրիկ խոզուկները»։ «Լրտեսական դետեկտիվ»-ով գրել է «Կատուն աղավնիների մեջ», «Շագանակագույն կոստյումով մարդ», «Ժամեր», «Բաղդադի հանդիպումներ»։ «Քաղաքական դետեկտիվ»-ով՝ «Մեծ քառյակ» վեպը։

Ագաթա Քրիստիի կենսագրությունը

Ագաթա Քրիստին անգլիացի գրող և դրամատուրգ է։ Հանդիսանում է դետեկտիվ ժանրի համաշխարհային ամենահայտնի հեղինակներից մեկը։ Ծնվել է Անգլիայում 1890թ. Սեպտեմբերի 15, մահացել է 1976թ. Հունվարի 12ին։

Ագաթա Քրիստիի ստեղծագործությունները դարձել են մարդկության ողջ պատմության ընթացքում ամենաշատ հրատարակվող ստեղծագործություններից մեկը, ինչպես նաև ամենաթարգմանվածներից մեկը (7236 թարգմանություն)։ Նա հրատարակել է ավելի քան 60 դետեկտիվ վեպ, 6 հոգեբանական վեպ (Մերի Ուեստմակոտ կամ Վեստմակոտ կեղծանվամբ) և պատմվածքների 19 ժողովածու։ Լոնդոնի թատրոններում բեմադրվել է նրա 16 պիես։

Ագաթա Քրիստիի գրքերը հրատարակվել են ավելի քան 4 մլրդ տպաքանակով և թարգմանվել են աշխարհի ավելի քան 100 լեզուներով, այդ թվում նաև հայերեն։

Նրա ընտանիքում կար երկու երեխա ևս, քույրը՝ Մեջը և եղբայրը՝ Մոնտին։ Սկսել է գրել՝ քրոջը ընդօրինակելով։ Քույրը գրում էր զվարճալի պատմվածքներ։ Ի տարբերություն նրա՝ Ագաթան որոշում է գրել սարսափելի պատմություններ։ Դրանք, հավանության չարժանանալով ծնողների կողմից, ստիպում են Ագաթային երկար ժամանակ մոռանալ ստեղծագործելու մասին։ Հոր մահից հետո ողջ ընտանիքը տեղափոխվում է Կիպրոս, քանի որ այնտեղ կյանքն անհամեմատ էժան էր։ Կիպրոսում Ագաթան դուրս է գալիս հասարակություն։ Նա կրթված էր, գեղեցկատես, բայց, ցավոք, ուներ լեզվական արատ։

Երեկոներից մեկի ժամանակ Մերի Կլարիսը ծանոթանում է Թագավորական Օդային զինամիավորման օդաչու երիտասարդ Արչիբալդ Քրիստիի հետ։ Քրիստին հարուստ չէր։ Ռոմանտիկ Ագաթան սիրահարվում է օդաչուին։

Կիպրոսում այդ ժամանակ պատերազմ էր։ Արչիբալդը ծառայում էր բանակում և շքանշաններ վաստակում, իսկ Ագաթան աշխատում էր Կարմիր խաչի հոսպիտալում, այնտեղ էլ ծանոթանում է բելգիացի փախստականների հետ։ Ամենայն հավանականությամբ հենց այս հանդիպումներն են դարձել հանրահայտ խուզարկու Էրքյուլ Պուարոյի կերպարի ստեղծման շարժառիթը։ Հոսպիտալից հետո նա աշխատում էր դեղատանը։ Այնտեղ նա ուսումնասիրում է դեղերի պատրաստման, և որքան էլ զարամանալի է, ծանոթանում է թույների ստացման եղանակներին։ Հետագայում այդ իմացությունն օգտագործում է իր վեպերում՝ որոնցից մեկն էլ «Առեղծվածային պատահար Սթայլզում»-ն է։ Այս վեպում հերոսին սպանում են թունավորելով և Ագաթան վեպում մանրամասն բացատրում է այդ թույնի մասին, թե ինչ հետևանքներ է լինում այն ընդունելուց հետո, և թե որքան ժամանակ հետո է թույնը ազդում։

Ագաթա Քրիստին գրել է 78 դետեկտիվ, 19 պիես, ինչպես նաև պատմվածքներ, բանաստեղծություններ։ Նա պարգևատրվել է Բրիտանական կայսրության երրորդ աստիճանի շքանշանով, գրական պարգևներով։ 1958 թվականից սկսած նա եղել է դետեկտիվ ակումբի անփոխարինելի նախագահը։ Եվ որքան էլ զարմանալի է, Ագաթան երբեք լրջորեն չի մոտեցել իր արվեստին։ Նա ավելի կարևորում էր իր գիտական նախասիրությունները և ամուսնու գործի նկատմամբ իր հետաքրքրությունը։

Ագաթա Քրիստին համարձակ և ուժեղ կին էր։ Նա օդաչու էր, մեքենա էր վարում, զբաղվում էր ձիավարությամբ և ջրային սպորտով, շատ էր ճանապարհորդում։

Մահացել է 1976 թվականին՝ 85 տարեկան հասակում։ Երկու տարի անց մահանում է նրա սիրելի ամուսինը։ Հարազատները ծանր են տարել Կլարիսի մահը և միշտ հիշել են նրա խոսքերը. «Մահն ամենամեծ արկածն է, որ կարող է պատահել մարդու հետ։ Շնորհակալ եմ քեզ, Տե՛ր, ինձ շնորհած լավ կյանքի և սիրո համար»

Ագաթա Քրիստիի անհետացում

1926թ.-ի դեկտեմբերի 3-ին Ագաթա Քրիստին և ամուսինը՝ Արչիբալդ (Արչի) Քրիստին, որը սիրային կապ էր սկսել Նենսի Նիլ անունով մի կնոջ հետ, վիճեցին և Արչին հեռացավ տնից՝ հանգստյան օրերն իր սիրուհու հետ անցկացնելու համար: Ագաթան վեր կացավ իր սիրելի բազմոցից ու աստիճաններով բարձրացավ 7-ամյա դստեր՝ Ռոզալինդի սենյակ: Նա համբուրեց դստեր այտը, բարի գիշեր մաղթեց նրան ու իջավ իր տան երկրորդ հարկից: 21:45-ի սահմաններում նա նստեց իր Morris Cowley մակնիշի մեքենան և հեռացավ։

Նրան 11 օր շարունակ չէին կարողանում գտնել նրան:

Ագաթա Քրիստիի անհետացումը հիմք էր դնելու այն ժամանակների ամենամաշտաբային որոնումներին: Նա արդեն հայտնի հեղինակ էր և ավելի քան 1000 ոստիկանների ու 15.000 կամավորների հանձնարարվել էր փնտրել նրան: Այստեղ առաջին անգամ որոնումների ժամանակ օգտագործվեցին մինի-ինքնաթիռները՝ աերոպլանները:

Որտե՞ղ է Ագաթա Քրիստին

Հեղինակի  քարտուղարը՝ Ուիլիամ Ջոյնսոն Հիքսը, պարտադրում էր ոստիկաններին ավելի լավ աշխատել ու արագ գտնել նրան՝ նույնիսկ պարգևատրում առաջարկելով: Որոնումներին մասնակցում էին նաև ժամանակի երկու հայտնի դետեկտիվ գրողները՝ «Լորդ Փիթեր Ուիմզի» գրքաշարի հեղինակ Դորոթի Էլ. Սեյերսն ու «Շերլոք Հոլմսի» հեղինակ Արթուր Կոնան Դոյլը: Վերջինս նույնիսկ դիմել է էքստրասենսների օգնությանը՝ հեղինակի ձեռնոցի միջոցով նրան գտնելու համար, սակայն՝ ոչ մի արդյունք:

Մի քանի օր անց գտնվում է Ագաթա Քրիստիի մեքենան՝ լքված ճանապարհի վրա՝ առանց որևէ նշույլի, որ նա հնարավոր է վթարի է ենթարկվել: Մեքենայի գտնվելու վայրում մի ջրվեժ կար, որտեղ նախկինում երկու երեխա էր մահացել: Որոշ լրագրողներ հիմնվելով սրա վրա կարծում էին, որ հեղինակը ինքնասպան է եղել՝ խեղդվել է: Սակայն նրա ենթադրյալ դին չէր գտնվել և ինքնասպանության վարկածն էլ մի փոքր անհնար էր թվում, քանի որ այդ ժամանակ Քրիստին բավականին հայտնի ու հաջողակ էր: Նրա վեցերորդ նովելը՝ «The Murder of Roger Ackroyd»/«Ռոջեր Ակրոյդի սպանությունը»-ը մեծ հայտնիություն էր ձեռք բերել ու շատ օրինակներով վաճառվել:

Ոմանք ասում էին, որ դեպքը ոչ ավելին է, քան խելացի տարբերակ նոր գիրքը գովազդելու համար: Մարդկանց մի մասն էլ ասում էր, որ նրան ամուսինն է սպանել և թաքցրել մարմինը:

Այսպես՝ 11 օր շարունակ գրեթե բոլոր պարբերականները գրում էին Ագաթա Քրիստիի անհետացման գրեթե բոլոր տարբերակների մասին և միայն դեկտեմբերի 14-ին ոստիկանները կարողացան գտնել նրան:

Նա առողջ էր ու անվնաս՝ Հարոգեյթի հյուրանոցներից մեկում, սակայն պատասխաններ ստանալու փոխարեն ավելի շատ կասկածներ հայտնվեցին: Բանն այն է, որ Ագաթա Քրիստին ասում էր, որ չի հիշում, թե ինչպես է հայտնվել այնտեղ և ինչ է պատահել: Կատարվածի պատկերը կազմել փորձեցին ոստիկանները:

Ագաթա Քրիստին ոչինչ չի հիշում

Ոստիկանները հանգեցին այն եզրակացությանը, որ հեղինակը հեռացել է տնից ու ճանապարհ ընկել դեպի Լոնդոն՝ ճանապարհին մեքենան վնասելով: Հարըգըթ սպա-քաղաք հասնելու համար նա գնացք է նստել և գրեթե առանց իրերի սենյակ վարձել հյուրանոցներից մեկում: Նա օգտագործել է Թերեզա Նիլ կեղծանունը, ինչը տարօրինակ է, քանի որ Նիլն իր ամուսնու սիրուհու ազգանունն էր: Այնտեղ գտնվելու ժամանակ նա կասկած հարուցող ոչ մի բան չի արել: Նրան աստիճանաբար ճանաչել է հյուրանոցի աշխատողներից մեկը, որն էլ դիմել էր ոստիկանություն: Ոստիկանները զանգել էին Քրիստիի ամուսնուն, որպեսզի գա ու տուն տանի նրան, սակայն գրողը չէր շտապում հեռանալ: Ասում են, երբ ամուսինը ժամանել է, Ագաթա Քրիստին սպասեցնել է տվել նրան՝ իր սենյակում անշտապ երեկոյան զգեստ հագնելու պատճառով:

Ագաթա Քրիստին շուտով կարողացել է վերականգնվել ու նորից գրիչն իր ձեռքը վերցնել, սակայն նա այլևս չէր կարող հանդուրժել ամուսնու դավաճանությունները: 1928թ.-ին նա ամուսնալուծվել է , իսկ հետագայում ամուսնացել Մաքս Մալոուենի հետ:

Ագաթա Քրիստիի անհետացման վարկածները

Հեղինակը դեպքից հետո երբեք չի խոսել 11 օր տևած իր անհետացման մասին, սակայն նրա փոխարեն դա փորձել են անել մյուսները՝ հասկանալու համար, թե ի՞նչ է պատահել այդ օրերին:

Նրա նախկին ամուսինը՝ Արչի Քրիստին, ասում էր, որ Ագաթան հավանաբար հիշողությունը կորցրել է ավտովթարի ժամանակ. սակայն նրա մեքենան անվնաս էր, ուրեմն ինչպե՞ս: Բայց նրա կենսագիրը՝ Էնդրյու Նորմենը, գրում է, որ հեղինակը դեպրեսիայի ու տրավմայի հետևանքով հոգեկան անհավասարակշռություն է ունեցել: Կենսագրի խոսքով դա է պատճառը, որ նա հյուրանոցում անգիտակցաբար օգտագործել է ամուսնու սիրուհու «Նիլ» ազգանունը և չի կարողացել թերթերի էջերի վրա ճանաչել իր դեմքը:

«Ես վստահ եմ, որ նա ինքնասպանության էլ կարող էր դիմել: Նրա միտքը մթագնած էր, ինչի մասին հեղինակը խոսել է իր կիսաինքնակենսագրական «Unfinished Portrait»/«Անավարտ դիմանկար» գրքում, որը հրատարակել է Մերի Ուեսթմաքոթ կեղծանունով»,- ասել է Էնդրյու Նորմենը:

Տարիներ անց՝ 1979թ.-ին, անգլիացի ռեժիսոր Մայլ Ափթիդը թողարկել է «Ագաթա» անունը կրող ֆիլմը, որը պատմում է Ագաթա Քրիստիի և նրա ամուսնու՝ Արչիի մասին: Այստեղ նկարագրվում է, թե ինչպես է Ագաթան պլանավորում իր ինքնասպանությունն այնպես, որ հետո բոլոր ապացույցները մատնանշեն ամուսնու սիրուհուն: Իսկ 2011թ.-ին թողարկվել է հեղինակ Ջարեդ Քեյդի «Ագաթա Քրիստին և անհետացման 11 օրը» գիրքը, որտեղ նախկինում արված տարբեր հարցազրույցների միջոցով փաստեր են ներկայացված՝ պնդելով, որ Ագաթա Քրիստին ծրագրել էր այս անհետացումը ամուսնուն վատաբանելու ու ամոթալի իրավիճակում դնելու համար, սակայն նրա մտքով չէր անցել, որ դեպքը կարող է այդքան մեծ մելոդրամա դառնալ:

Հավանաբար երբեք չենք կարողանա իմանալ, թե ինչ է տեղի ունեցել Ագաթա Քրիստիի հետ այդ 11 օրերից առաջ կամ դրանց ընթացքում, ի՞նչն է ստիպել հայտնի հեղինակին այդ քայլին գնալ և իսկապե՞ս նա կորցրել էր հիշողությունը: Դետեկտիվ ժանրի այս հեղինակն իր գրքերից բացի թողել է նման մի առեղծված, որը, ի տարբերություն իր գրքերի, հնարավոր է հավերժ մնա անպատասխան: Իսկ հավատալ Ագաթա Քրիստիի անհետացման վարկածներին, թե ոչ՝ որոշեք ինքներդ:

Էրքյուլ Պուարո. Ո՞վ է Էրքյուլ Պուարոն։

Եթե դուք կարդացել եք Ագաթա Քրիստիի վեպերից գոնե մեկը, դուք հաստատ կհիշեք այս անունը։ Էրքյուլ Պուարոն Ագաթա քրիստիի գրական կերպարն է, ծագումով բելգիացի է, 33 վեպերի, 54 պատմվածքների և 1 պիեսի գլխավոր հերոսն է։ Այդ ստեղծագործությունները հրատարակվել են 1920 և 1975 թվականների միջև, և դրանց հիման վրա բեմադրվել են ֆիլմեր, հեռուստասերիալներ, թատերական բեմադրություններ և ռադիո ներկայացումներ։ 

Էրքյուլ Պուարոն ցածրահասակ, ձվաձև գլխով, բեղերով և սև մազերով, որոնք ժամանակի ընթացքում նա ներկում է, լավ արդուկված հագուստով, խնամված կոշիկներով։ Պուարոն իր բնակարանը միշտ մաքուր էր պահում։ Նրա տանը կատարյալ մաքրություն էր տիրում և ամեն բան իր տեղում էր գտնվում։ Նրա այս՝ գրեթե մանիակային հատկությունը՝ կարգապահության հանդեպ կրքոտ սերը, նրան օգնում է հանցագործություններ բացահայտելիս։ Պուարոն շատ ճշտապահ է, իր մոտ գրպանի ժամացույց է պահում։ 

Էրքյուլ Պուարոն իր համեստությամբ աչքի չի ընկնում և բացահայտ իրեն կոչում է աշխարհահռչակ մարդ։ Հետաքննությունը նա փորձում է ավարտել դրամատիկ ձևով, երբեմն նույնիսկ թատերական տարրեր է մտցնում։ Հատկապես դրա համար նա երբեք իր հետևությունները չի հայտնում մեկ այլ անձի, ոչ կապիտան Հաստինգսին, ոչ տեսուչ Ջեպին։ Նա վերջնական և որոշիչ խոսքն ասում է ամենավերջում, երբ ամեն ինչ մանրամասնորեն իրեն հայտնի է և մութ կետեր չկան։

Հետաքննությունների ժամանակ բացահայտված սիրային գաղտնիքների և ընտանեկան դրամաների մասին նա սկսում է խոսել միայն ծայրահեղ դեպքերում, երբ կա դրա անհրաժեշտությունը։ Մյուս բոլոր դեպքերում լռում է։

Ամբողջ կյանքում ապրելով Անգլիայում՝ Պուարոն գեթ մեկ անգամ չի հատաքրքրվել կանանցով։ Նա ինքն է ասում, որ կանայք իր թուլությունն են, բայց երբեք նրանցով չի տարվում։ Նա սիրահարվել է միայն մեկ անգամ Բելգիայում եղած ժամանակ, երբ երիտասարդ էր և աշխատում էր ոստիկանությունում, սիրահարվել է Վիրջինիա Մեսնար անունով մի աղջկա, բայց սիրավեպը հաջողություն չի ունեցել։

Կոմսուհի Վերա Ռուսկովան Պուարոյի վաղեմի սերն է («Մեծ քառյակը»՝ The Big Four)։ Պուարոն խոսում է վարժ անգլերենով, բայց երբեմն կոպիտ սխալներ է թույլ տալիս և խոսում է կոպիտ շեշտադրությամբ․ այդ հանգամանքը նա բացատրում է իր վեպերից մեկում հետևյալ կերպ․

«Երբ ես սկսում եմ խոսել վատ անգլերենով, բոլորը սկսում են մտածել, որ ես սովորական օտարերկրացի եմ և ուշադրություն չեն դարձնում ինձ վրա։ Դա օգնում է ինձ չվախեցնել հանցագործին և արագ բռնել»

Եզրակացություն

Թեման ընտրել եմ ինքս, քանի որ ինձ միշտ հետաքրքրել է դետեկտիվ ժանրը։ Հետազոտական աշխատանքը կատարելու ընթացքում ես շատ նոր բաներ եմ բացահայտել, և դետեկտիվի, և Ագաթա Քրիստիի մասին։ Դետեկտիվ ժանրը ուսումնասիրելու ընթացքում ամենահետաքրքիր բանը՝ դա դետեկտիվի տարբեր տեսակներն են, որոնք ես չգիտեի։

Այս ընթաքում ամենածավալուն աշխատանքը, որը ես կատարել եմ դա Ագաթա Քրիստիի անհետացման մասին նյութն է։ Ես առաջին անգամ էի լսում այդ մասին, և շատ հետաքրքիր էր կարդալ և տարբեր տեղեկություներ իմանալ Ագաթայի անհետացման մասին։

Օգտագործված գրականություն

1. https://www.youtube.com/watch?v=FM_BrBuUVT8&list=WL&index=2

2. https://ru.wikipedia.org/wiki/Исторический_детектив

3. https://ru.wikipedia.org/wiki/Детектив

4. https://hy.wikipedia.org/wiki/Էրքյուլ_Պուարո

5. https://hy.wikipedia.org/wiki/Ագաթա_Քրիստի

6. https://hy.wikipedia.org/wiki/Դետեկտիվ

Оставьте комментарий