Պաղպաղակե դղյակը

Մի Բոլոնիա քաղաք կար: Էս Բոլոնիա քաղաքի ամենա-ամենագլխավոր հրապարակում  մարդիկ  մի դղյակ էին կառուցել: Էս դղյակը հասարակ դղյակ չէր: Պաղպաղակից  էր: Քաղաքի բոլոր ծայրերից երեխաները փախչում-գալիս էին,  որ մի քիչ  լպստեն: Դղյակի տանիքը կաթնային սերուցքից էր, ծխնելույզներից բարձրացող ծուխը` ծուռմռտիկ շաքարից, իսկ ծխնելույզները` մրգաշաքարից: Մնացած ինչ կար-չկար պաղպաղակից էր` դռները պաղպաղակից էին, պատերը պաղպաղակից էին,  կահուքը պաղպաղակից էր:

Մի փոքր տղա բռնեց սեղանի ոտքը և սկսեց լպստել: Հետո էս տղան կերավ սեղանի մյուս ոտքը, էն մյուս ոտքը, իսկ երբ կերավ վերջին ոտքը, սեղանն իր ափսեներով ընկավ ուղիղ տղայի վրա… Ափսեներն էլ էին պաղպաղակից: Մեկ էլ քաղաքի պահակը տեսավ, որ դղյակի  մի պատուհանը հալչում է: Էս պատուհանի ապակիներն էլ  ելակի պաղպաղակից էին, դարձել էին վարդագույն առվակ ու հոսում էին իրենց համար:
— Վազեք այստե՜ղ, շուտ արե՜ք,- կանչեց պահակը երեխաներին:
Բոլորը վազելով եկան և սկսեցին լպստել վարդագույն առվակը, որ ոչ մի կաթիլ  չկորչի:

-Բազկաթո՜ռը: Ինձ բազկթոռը տվե՜ք,-աղաչում էր մի ծեր տատիկ, որ եկել էր պաղպաղակ ուտելու, բայց չէր կարողանում մոտենալ պալատին:- Բազկաթոռն ինձ տվեք, ես խեղճ, ծեր տատիկ եմ: Օգնեք ինձ: Բազկաթոռը տվեք: Հենակներն էլ տվեք, էլի՜:

Մի բարի հրշեջ վազեց-բերեց համով կրեմից պատրաստված բազկաթոռը: Էս տատիկը մի լա՜վ  ուրախացավ, շտապ-շտապ սկսեց լպստել բազկաթոռի հենակները:

Ի՜նչ լավ օր էր, է՜…Իսկական տոն էր Բոլոնիայում: Բժիշկների հրամանով այդ օրը ոչ մեկի փորիկը չցավեց:

Այդ օրվանից  երեխաները հենց երկրորդ բաժին պաղպաղկն են ուզում, ծնողները տխուր ասում են.

-Է՜, բարեկամս, քեզ երևի պաղպաղակե դղյակ է պետք, էն էլի, որ Բոլոնիայում է եղել: Այ, այդ ժամանակ դու կկշտանաս:
 

Առաջադրանքներ

  • Հեքիաթից դուրս գրիր <<ամենահամեղ>> նախադասությունները։

Դղյակի տանիքը կաթնային սերուցքից էր, ծխնելույզներից բարձրացող ծուխը` ծուռմռտիկ շաքարից, իսկ ծխնելույզները` մրգաշաքարից: Մնացած ինչ կար-չկար պաղպաղակից էր` դռները պաղպաղակից էին, պատերը պաղպաղակից էին,  կահուքը պաղպաղակից էր:

  • Հեքիաթը բաժանիր այնպիսի հատվածների, որ հնարավոր լինի միայն նկարաշարի միջոցով ներկայացնել դեպքերի հաջորդականությունը։
  • Ծանոթ համակարգչային ծրագրով նկարի՛ր քեզ դուր եկած հատվածը։մայրենի նկար.png
  • Ըստ հեքիաթի մանրամասն նկարագի՛ր Բոլոնիա քաղաքը՝ նրա փողոցները, դպրոցները, կրկեսը։

ՄԱՅՐԵՆԻ.png

Մի օր որոշեցի գնալ ու տեսնել Բոլոնիա քաղաքը: Մեր մեքենային չթողեցին քաղաք մտնել, որովհետև իրենք իրենց հատուկ մեքենաներն ունեին: Իրենց մեքենաները ամբողջությամբ պատված էին շոկոլադով, փողոցները վաֆլեպատ էին: Կրկեսը կարմիր և սպիտակ կոնֆետներից էր պատրաստված: Ծառերը շաքարե բամբակներից էին:

Ես շատ հավանեցի դղյակներից մեկը, այն ամբողջությամբ գունավոր, մանր կոնֆետներից էր:

Այնտեղ էին բնակվում m&m՛s-ի հայտնի Դեղինն ու Կարմիրը:

Քաղաքի կենտրոնում էր գտնվում շոկոլադե շատրվանը: Այն մեկ սպիտակ շոկոլադով էր, մեկ՝ սև:

Մեր օրը անցավ քաղցրավենիքներով, պաղպաղակով, զանազան այլ հաճելի պահերով լի:

Երեկոյան մենք ստիպված էինք վերադառնալ տուն, որովհետև մեզ մեր հարազատներն էին սպասում: Ես շատ սիրեցի այս քաղաքը, շատ հյուրընկալ քաղաք էր: Շատ կցանկանայի գոնե մեկ անգամ ևս այնտեղ գնալ:

 

 

Реклама
Запись опубликована в рубрике Մայրենի. Добавьте в закладки постоянную ссылку.

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход / Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход / Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход / Изменить )

Google+ photo

Для комментария используется ваша учётная запись Google+. Выход / Изменить )

Connecting to %s